Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բուժում

Կույր աղիքն առաջարկել են բուժել հակաբիոտիկներով

Կույր աղիքն առաջարկել են բուժել հակաբիոտիկներով

Կույր աղիքի հեռացման վիրահատությունը, որպես բուժման հիմնական մեթոդ, կիրառվել է 1889 թվականից: Կարծիք կար, որ առանց վիրահատական միջամտության ինֆեկցման բարդությունների ռիսկը չափից ավելի բարձր է: Ներկայումս բժիշկների ուշադրությունը սևեռվել է հակամանրէային թերապիայի վրա:

 

Նոթինգեմի (Մեծ Բրիտանիա) թագավորական բժշկական կենտրոնի գիտնականների խումբը  հանդես է եկել առաջարկությամբ` բուժել կույր աղիքի ոչ բարդ բորբոքումը հակաբիոտիկների օգնությամբ: Այս առումով հետազոտությունները բավական վաղուց են անցկացվում, սակայն արդյունքները դեռևս համոզիչ չէին: Անգլիացի գիտնականները որոշեցին սուր, սակայն ոչ բարդ կույր աղիքի դեպքում համեմատել վիրահատական միջամտության և հակամանրէային թերապիայի անվտանգությունն ու առավելությունները: Նրանք այս թեմայով վերլուծեցին չորս հետազոտությունների արդյունքները, որոնցում մասնակցել էին 900 մեծահասակ պացիենտներ: Նրանցից 430-ի մոտ կատարվել է կույր աղիքի վիրահատություն, 470-ը հակաբիոտիկներ են ստացել:

 

Հակամանրէային թերապիա ստացած պացիենտների 63%-ի մոտ մեկ տարվա ընթացքում կույր աղիքի ախտանիշներ չեն նկատվել, 31%-ով էլ նվազել է բարդությունների ռիսկը:

 

Հետազոտության հեղինակները բժիշկներին խորհուրդ են տալիս հակամանրէային թերապիային առավել ուշադրություն դարձնել և, ոչ բարդ կույր աղիքի դեպքում, բուժումը հենց դրանից սկսել: Դրա հետ մեկտեղ, նրանք ընդգծել են, որ որովայնաթաղանթի բորբոքման (պերիտոնիտ) ախտանիշների դեպքում ավելի լավ է դիմել ավանդական մեթոդին` վիրահատությանը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. mamarus.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ